Ընտանեկան մարզատոն

Մասնակիցներ՝ վեց տարեկանների ընտանեկան դպրոցներ

Նպատակներ՝

  • առողջ ապրելակերպ վարելու հմտությունների ձևավորում-ամրապնդում,
  • մարզական կարողությունների, հմտությունների ցուցադրում-ամրապնդում,
  • լեզվական հմտությունների, անկաշկանդ արտահայտվելու կարողությունների դրսևորում,
  •  քայլարշավ-թափառումներով՝ քայելու, վազելու, ցատկելու, բարձունք հաղթահարելու կարողությունների զարգացում,
  • սովորողների մոտ էստաֆետային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • ռոդարիական հնարքների կիրառման հմտությունների ձեռքբերում,
  • մտքի, տրամաբանական կարողությունների զարգացում,
  • ազգային-ավանդական խաղերին ծանոթացում-տարածում։

Խնդիրներ՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային-բակային խաղերի կազմակերպում,
  • ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր մարզախաղերի իրականացում,
  • մարզախաղերի իրականացում,
  • լող,
  • հեծանվավարություն,
  • ընտանեկան մարզական արշավների կազմակերպում, շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում,
  • սեղանի խաղերի ընտանեկան կազմակերպում։

Ընտանեկան մարզատոնի բաղադրիչներ՝

  • քայլք, վազք,
  • լող,
  • հեծանվավարություն,
  • մարմնամարզություն,
  • Ընտանեկան ճամփորդություններ, արշավներ,
  • ազգային-բակային  խաղեր,
  • ռոդարիական խաղեր,
  • տրամաբանական-զարգացնող խաղեր,
  • սեղանի խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, շաշկի և այլն)

Ընտանեկան դպրոցը, սովորողը ցույց կտան իրենց մարզական կարողությունները, կփորձեն, վերհիշել ազգային-ավանդական խաղերը, պատմել դրանց մասին, կխաղան սեղանի և զարգացնող խաղեր, կկազմակերպեն ընտանեկան քայլարշավներ, ճամփորդություններ, կլողան, հեծանիվ, ինքնագլոր կվարեն, կխաղան մարզական խաղեր տանը, բակում, այգում, մարզադաշտում, գյուղում, քաղաքում և այլուր՝ ներկայացնելով առողջ կենսակերպ վարելու հմտությունների ամբողջությունը և տարածելով այն՝ որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ։

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում։