«Սովորող-սովորեցնող »նախագիծ

Մասնակիցներ՝ 2-1, 5-1 դասարանի սովորողներ։

Ժամանակահատվածը՝ մայիսի 4, 11, 18, 26

Վայրը՝ Արևելյան դպրոց

Նպատակ, խնդիր՝

Մեդիահմտությունների գիտելիքների փոխանցում կրտսեր սեբաստացիներին։

«Սովորող-սովորեցնող» նախագծով հինգերորդ դասարանի սեբաստացիները բլոգով ուսուցման մեդիահմտություններն ու գիտելիքները կփոխանցեն իրենց կրտսեր սեբաստացիներին։

  • Ծանոթացում անհատական ուսումնական բլոգին։
  • Բլոգի կառուցվածք։
  • Բլոգային աշխատանք։

Արդյունքը՝ սովորողների անհատական բլոգների հղումները կտեղադրվեն դասարանական բլոգի համապատասխան էջում։

Մայիսյան 17-րդ հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 17-րդ ստեղծագործական մայիսյան բաց հավաք

Մանկավարժության կենտրոն․ աշխատակարգ
Հավաքի Հայտրարարությունը
Մայիսի 2-28

Արևելյան դպրոց-պարտեզի աշխատակարգը

Continue reading “Մայիսյան 17-րդ հավաք”

Բանավոր մաթեմատիկա․ընտրությամբ գործունեություն

Աշխատակարգ՝ մայիս

Բանավոր համրանք՝ մինչև 1000-ը․ տասնյակներով, հարյուրակներով։

Մաթեմատիկական խաղ՝

Թզուկներ, հսկաներ։

Օնլայն սուդուկու

Խորամանկ խնդիրներ

Խնդիրներ լուցկիներով

Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների քննարկում

Ես կարողանում եմ ստուգատես

Նախագծի տևողությունը՝ մայիսի 2-28

Մասնակիցներ՝ Երկրորդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ Կարողությունների, մեդիահմտությունների ցուցադրություն:

Ընթացքը՝

Սովորողները կամփոփեն 2021-22 ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները։ Մայիսյան հավաքին կներկայացնեն մեդիափաթեթներ՝ Power Point ծրագրով։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։