Ջ.Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթի նոր ավարտը

Հեքիաթը կարդալուց հետո սովորողները հորինեցին հեքիաթի նոր ավարտ, նկարեցին իրենց հորինած հեքիաթը Paint նկարչական ծրագրով:

Լևոն Թումանյան

Եղբայրները կերան գյուղացու թխվածքաբլիթից պատրաստված սայլակը և շարունակեցին իրենց ճանապարհը։ Նրանք հասան իրենց տան մոտ, որը նույնպես շոկոլադից էր։ Նրանք շատ ուրախացան և սկսեցին ուտել տունը։

Մարտին Հարությունյան

Եղբայրները տեսան, որ իրենցտունը նույնպես դարձել էր շոկոլոադե, իսկ ցանկապատըթխվացքաբլիթներիցպատրաստված: Նրանք դրանք էլկերան, հետո հասկացան, որմնացել են անտուն, որոշենցին, կառուցել նոր, ամուր տուն: Եվկախարդանք ավարտվեց:

Մարիա Խաչատրյան

Երեք եղբայրներն այնքան շոկոլադկերան, որ իրենք էլ շոկոլադե արձանդարձան: Նրանք չէին կարողանում շարժել իրենց ձեռքերն ու ոտքերը, չէին կարողանում օգնություն կանչել: Այդ ժամանակ փողոցով մի բարի կախարդուհի էր անցնում: Տեսնելով անշարժ եղբայրներին, նա խղճաց նրանց և նորից մարդ դարձրեց:Այդ օրվանից եղբայրներն այլևս շոկոլադ չէին ուտում:

Վահան Սեմիրջյան

Ուտելուց հետո գյուղացուն թողեցին առանց սայլակ, և քանի որ գյուղացին չէր կարող ետ վերադառնալ գիշերով առանց սայլակի, եղբայրներն առաջարկեցին իրենց տանը գիշերել:

Անգելինա Բարսեղյան

Գյուղացին սայլակով հասցրեց իրենց քաղաք և ինչ տեսան : Հրաշք էր կատարվել, իրենց քաղաքն էլ ամբողջը շոկոլադե էր դարձել: Եվ այդ օրվանից քաղաքը կոչվեց Շոկոլադե քաղաք:

Աննա Արշակյան

Եղբայրները տեսան, որ սայլակը թխվածքաբլիթից է պատրաստված, բայց որոշեցին չուտել, չնայած շատ էին ուզում,քանի որ իրենք մոլորվել էին, իսկ սայլակը օգնել և տուն էր բերել իրենց։

Գոռ Կարապետյան

 

Կային-չկային երեք եղբայր։ Նրանք զբոսնելիս գտան մի կախարդական ճանապարհ՝ ամբողջովին շոկոլադից։ Մեծ եղբայրը ագահորեն ուտում էր ու չեր կշտանում։ Միջնեկ եղբայրը մի մեծ կտոր դրեց գրպանը դպրոցում նախաճաշելու համար։ Իսկ փոքր եղբայրը կերավ մի կտոր, իսկ մնացածը տեղավորեց գրպաններում՝ մտածելով շուտ հասնել տուն և ուրախացնել մայրիկին ու տատիկին։ Հանկարծ ճանապարհին նրանց հանդիպեց իրենց համագյուղացին և նրանց տուն տարավ։ Երբ տեղ հասան, տղան իր թխվածքաբլիթներից պատրաստած կառքը նվիրեց փոքր եղբորը։ Կռահեք թե ինչու՞։

Դավիթ Գասպարյան

 

Հետո երեք եղբայրները տեսան, որ իրենց տունը շոկոլադից է ու տունն էլ կերան ու մնացին անտուն ու իրենց ատամները փչացան: Ու երեք եղբայրները հասկացան, որ ագահ լինելը շատ վատ բան է:

Ալեքսանդր Մանուչարյան

Շոկոլադե ճանապարհ

….Մոլորվեցին  եղբայրները: Մեկ էլ հանկարծտեսան մեծ փոս, մեջը լիքը մեծ բաժակներով շոկոլադ ու կակաո: Ագահ եղբայրները ինքնամոռացխմեցին կակաոն ու շոկոլադն ու չլմփացին փոսի մեջ: Այնքան էին խմել ու տրզել, որ այդպես էլչկարողացան փոսից դուրս գալ: 

Հեքիաթը մեզ սովորեցնում է ագահ չլինել: 

Եվա Խալաթյան

Նրանք տեսան որ նրանց տունը նույն – պես շոկոլադից էր: Տան դիմացի նստա-րանը վաֆլիից էր: Տանիքը թխվածքաբլիթից էր: Տան պատուհանները սառնաշաքարից էին: Հանկարծ արևը ուժեղ շողաց և ամբողջ տունը հալեցրեց: Եղբայրներից մեկը աչքերը բացեց և տեսավ, որ մյուս երկուսը հանգիստ քնած են, պարզվեց երազ էր:

Արտյոմ Միքայելյանց

Երեք եղբայրները ագահորեն կերան թխվածքաբլիթներից պատրաստված սայլակը և մտան տուն։Գյուղացին չկարողացավ զսպել և սկսեց լացել։Այդքան էին կերել քաղցր , որ չէին կարողանումշարժվել։Լուսաբացին նոր հասկացան ինչ վատ բան են արել։Եվ մեծ եղբայրը ասաց այլևս այդպիսի բաներ չենք անելու։Խոստացան իրար, որ վատ սովորությունները պետք է վերացնեն և վատություն չանեն։Գնացին գյուղացուց ներողություն խնդրեցին ու բարիշեցին։ԵՎ այդ օրվանից էլ այդպիսի չտեսություն չէին անում։Վերջնաբան ՝միշտ լինել բարի և հարգող։

Ադել Խոստիկյան

Գյուղացին զայրացավ և ասաց.

-Ես հիմա ինչպես աշխատեմ առանցսայլ:

Ամոթ է, մարդը այդքան շատակեր չի լինի:Պետք է կիսել ուրիշների հետ:

Եղբայրները անհարմար զգացին ևորոշեցին կառուցել շատ երկար շոկոլադե ճանապարհ աշխարհի բոլորբալիկների համար:

Ջ.Ռոդարի«Շոկոլադե ճանապարհը


Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը: Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները: Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Հորինուկներ երկնքի, լուսնի, աստղերի, ամպի մասին

Սա ամպն է: Նրա անունը Մոխ է:

Մոխը ապրում է երկնքում:

Նա սիրում  է խաղալ արևի հետ:

Մոխը երազում է մարդ դառնալ:

Ազատ ժամանակ նա անձրև է անում:

Գիշերը Մոխը ծածկվում է աստղերով և քնում է:

Երկինքը մթնում էր:

Դավիթ

Ալեքսանդրը հարցրեց իր հայրիկին.

-Հայրի՛կ, երկինքը որտե՞ղ է քնում:

-Տիեզերքում:

– Ի՞նչ է սիրում անել երկինքը:

– Անձրևի հետ  խաղալ:

-Ինչպե՞ս են խաղում միասին;

– Երբ  երկինքը  գույնը փոխում է, դառնում է մոխրագույն, անձրևը տեսնում, ուրախանում է, գալիս է երկնքին գրկում է ու ցած իջնում: 

– Իսկ, ինչու՞ է ուրախանում, հայրիկ:

– Դե որովհետև ծաղիկներն ու ծառերը ջուր են խմում, իսկ բալիկները ուրախանում են, ջրափոսերի մեջ հեծանիվ են քշում:

– Հայրիկ, ես էլ եմ շա՛տ սիրում անձրևից հետո հեծանիվ քշել, չփչփացնել ջրի մեջ, ուրեմն անձրևը նաև իմ ընկերն է:

Ալեքսանդր

Լուսինը քնում է ամպի վրա: Լուսինը խաղում է արևի շողերով: Լուսինը սիրում է զբոսնել երկնքում: Նրաընկերն արևն է: Լուսինը երազում է դառնալ գիշերայինթագուհի :

Մարիա

Լուսինը քնում է երկնքում, նա սիրում է գիշերը խաղալ իր ընկերների՝ աստղերի հետ։ Ամենից շատ լուսինը սիրում է պահմտոցի խաղալ և թաքնվել ամպերի հետևում։ Նա երազում է գնալ տարբեր մոլորակներ և ձեռք բերել նոր ընկերներ։

Գոռ

Ամպիկը քնում է երկնքում։ Նա խաղում է աևւի և լուսնի հետ։ Ամպիկի ընկերը անձրևն է։ Ամպը երազում է դառնալ լուսին։

Հովհաննես

Ադել

Էլլա

Աննա

Եվա

Մարտին

Լևոն

Զատկական ընթերցարան

Եվա Խալաթյան

Մի   օր   զատիկը   հանդիպում է փուչիկին: Նրանք գնացին  անտառ  սունկ   և

հատապտուղ   հավաքելու:

Անտառում    հանդիպում   են  մի   հսկա   արջի: Այդ  արջը  նրանց   ուզում    էր

ուտել,  բայց  չկերավ: Ու  նրանք արջի  որջը  մտան: 

Դավիթ Գասպարյան

Մի օր զատիկը հանդիպեց փուչիկին: Հետո զատիկն ու փուչիկը գնացին անտառ ու գայլին հանդիպեցին: Գայլը կծեց  փուչիկին, փուչիկը պայթեց:­ Իսկ զատիկը փախչեց:

Հովհաննես Գրիգորյան

Մի օր զատիկը հանդիպեց փուչիկին։ Նրանք ընկերացան և գնացին անտառ զբոսնելու։  Զբոսնելիս նկատեցին մի փոքրիկ տնակ։ Այնտեղ ապրում է փոքրիկ, դեղին, աշխատասեր մեղուն։ Երբ տեսավ զատիկին ու փուչիկին շատ ուրախացավ և հրավիրեց իր պատրաստած մեղրը ուտելու։ Նրանք  ուրախ ժամանակ անցկացրեցին և գնացին տուն , խոստանալով կրկին հյուր գալ։

Արիս Գրիգորյան

Մի օր զատիկը հանդիպում է փուչիկին։

Նրանք ընկերացան դարձան ընկերներ։ 

Զատիկն ու փուչիկը գնացին զբոսնելու։

Արտյոմ Միքայելյանց

Մի օր զատիկը հանդիպեց փուչիկին։Նրանք հանդիպեցին, ընկերացան։

Ձեռք-ձեռքի տվեցին և շարունակեցին իրենց ճանապարհը դեպի տուն։ Զատիկն ու փուչիկը որոշեցին միասին նշեն Սուրբ Զատիկը

Մարտին Հարությունյան

Մի օր զատիկը հանդիպում է փուչիկին:

Նրանք ուզում են գնդակով խաղալ, բայց գայլն եկավ:

Զատիկը վախից կարմրեց, իսկ փուչիկը պայթեց:

Գոռ Կարապետյան

Մի օր զատիկը հանդիպում է փուչիկին։ Փուչիկը առաջարկում է խաղալ միասին։ Զատիկն ասում է, որ չի կարող, գնում է երեխաների մոտ նշելու Զատկի տոնը։ Փուչիկը մտածեց-մտածեց և որոշեց ինքն էլ գնա զատիկի հետ։ Չէ որ առանց փուչիկ տոն չի լինում։

Մեր առաջին նամակը արևին

Նամակ արևին

Բարև, իմ ընկեր արև: Դու նման ես ծաղիկի:

Ես քեզ ուզում եմ ասել, որ դու իմ ընկերը լինես:

Բակում լինես իմ ընկերը:

Արևի հասցեն`

Քաղաք` Շող:

Փողոց՝ Շողիկ,

Տուն՝ Ծաղիկի մեկ:

Մարտին Հարությունյան

Բարև, իմ սիրելի արև։

Դու նման ես ծաղիկի։

Ես քեզ ուզում եմ ասել, որ արև ես, քեզ սպասում եմ,որ դու գաս մեր բակ խաղանք։

Քաղաք ՝ Երևան

Փողոց՝ Ուրախիկների 20

Տուն՝ 1

Լևոն Թումանյան

Բարև, դեղին արև: Դու նման ես մարդու:

Ես քեզ ուզում եմ ասել, որ դու սիրուն ես:

Արևի հասցեն՝

քաղաք Երկինք

Փողոց՝ Ամառային

Տուն՝ Մեկ

Դավիթ Գասպարյան

Բարև շատ սիրելի արև:

Դու նման ես իմ սիրուն քույրիկ Կարինային:

Ես քեզ ուզում եմ ասել, որ դու շատ ջերմ ու շատ տաք ես:

Արևի հասցեն՝ քաղաք Երևան,

Փողոց Ծարավ Աղբյուր,

Տուն 55/6:

Ադել Խոստիկյան

Բարև, սիրուն արև։

Դու նման ես դեղին շոկոլադով

պատված կլոր բլիթի։ Ես քեզ ուզում եմ

ասել, որ դու շատ լուսավոր ու տաք ես։

Արևի հասցեն՝

Երկրագունդ, բոլոր

մայրցամաքները, օվկիանոսները ու

ծովերը։

Սեմիրջյան Վահան

Բարև, կարմիր արև։ Դու նման ես ծաղիկի։

Ես քեզ ուզում եմ ասել, որ դու շատ սիրուն ես։

Արևի հասցեն՝ Արևների քաղաք,

փողոց՝ Արևային երկինք, տուն՝ Տիեզերք