Ամառային ընթերցանություն. «Նամակ Երկարագուլպա Պիպիին»

Դավիթ Գասպարյանի փոստից.

«Բարև, Երկարագուլպա Պիպի ջան:

Ո՞նց ես: Դու որտե՞ղ ես ապրում: Ես Դավիթն եմ, ապրում եմ Հայաստանում:

Էլ ի՞նչ գժություն ես արել: Քո մասին կարդալուց հետո ես էլ եմ որոշել սկսել անել քո պես: Երեկ ես ու մայրիկս պատրաստել ենք բլիթներ: Դու ո՞նց ես բլիթները գցում Թոմիին ու Անիկային:

Դու քո ձին որտեղի՞ց ես գնել: Որտե՞ղ է նա քնում:

Ես գնում եմ ֆուտբոլի և սովորում եմ ռազմարվեստ, իսկ դու ի՞նչ ես անում, որ այդքան ուժեղ ես:

Հիմա գնում եմ ընկերներիս հետ խաղալու:

Կսպասեմ քո պատասխանին»:

Սիրով՝ Դավիթ