Ուսումնական ճամփորդություն՝ Պլանետարիում

Առաջին դասարանցիների հետ սկսեցինք զրուցել տիեզերքի, Երկիր մոլորակի, արևի, լուսնի, աստղերի մասին, հորինեցինք դրանց մասին, նկարեցինք paint նկարչական ծրագրով ինչպես ենք պատկերացնում: Թեման շարունակեցին Պլանետարիում այցելությամբ:

Կից՝ սովորողների ճամփորդապատումները:

Եվա Խալաթյան

Այսօր մեր դասարանցիների հետ գնացել էինք Պլանետարիում: Շատ հետաքրքիր անցավ: Պլանետարիումում տեսա երկրագունդը: Դա մեր երկիրն է, որի վրա ապրում ենք: Տեսա արևը, այն նման չէր այն արևին, որը ես տեսել եմ: Ես տեսա շատ մոլորակներ, որոնց անունները չկարողացա հիշել, բայց կարծես հեքիաթում լինեի, լրիվ ուրիշ աշխարհում: Շատ հետաքրքիր էր: Շատ նոր բան տեսա ու սովորեցի: Սիրով էլի կգնայի:

Ադել Խոստիկյան

Մի գեղեցիկ օր, մենք դասարանով , ընկեր Հասմիկի հետ գնացինք ճամփորդության: Հասանք պլանետարիում :Այստեղ դիտեցինք ֆիլմ ՝ մոլորակների մասին; Մենք լսեցինք Արևի, Երկիր, Վեներա, Մարս ,Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն մոլորակների մասին: Մտքով թռանք տիեզերք :Շատ փայլուն աստղեր տեսանք: Ամենաշատը ես սիրեցի Սատուրն գոտիով մոլորակը :

Գոռ Կարապետյան

Էլլա Աղաբեկյան

Մենք դասարանով գնացել ենք Պլանետարիում: Այնտես մենք նայել ենք ֆիլմ, որտեղ պատմում են աստղերի մասին: Ինչպես են նրանք մահանում և իմացել ենք, որ միլիարդ տարի հետո արևը կուլ է տալու բոլոր մոլորակները ու ոչինչ չի մնալու: Տեսել ենք ինչպես են մոլորակներն իրար կպնում ու ջարդվում: Ինձ շատ դուր եկավ այնտեղ:

Վահան Սեմիրջյան

Մենք դասարանով գնացել էինք ճամփորդության մոլորակների աշխարհ։ Այնտեղ ես ծանոթացա տիեզերքի հետ։ Իմացա թե քանի մոլորակ գոյություն ունի, և որ այդ մոլորակներից մեկն Երկիր մոլորակն է։ Ծանոթացա գեղեցիկ աստղաբույլի հետ, իմացա որ պարտադիր չէ թռչել տիեզերք, որ ծանոթանամ տիեզերքի հրաշքների հետ

Տիգրան Ներսիսյան

Երեկ մենք դասարանով գնացինքպլանետարյում։ Շատ հետաքրքիր անցավ։ Մենք այնտեղ մուլտֆիլմնայեցինք մոլորակների մասին։Մենք իմացանք, որ այն ժամանակ Մարսի վրա ջուր կար։ Հիմա էլ գիտնականները շարունակում են ուսումնասիրել Մարսը։ Մենք աստղերը տեսնում ենք փոքր, որովհետև նրանք մեզնից շատ-շատ հեռու են գտնվում, բայց իրականում նրանք մեծ են։ Օրինակ՝ Արևը, չէ որ արևն էլ է աստղ։ Ես մուտքի մոտ տեսա առաջին տիեզերագնացին Յուրի Գագարինի լուսանկարը։ Քանի որ Երկիր մոլորակը պտտվում էիր առանցքի շուրջը, գիշերն ու ցերեկը փոփոխվում են։ Ես շատ եմ սիրում կարդալ տիեզրքի մասին։

Մարիա Խաչատրյան

Երեկ մենք գնացել էինք Պլանետարիում:Այնտեղ կային շատ մոլորակներ և աստղեր:Այնտեղ մենք թռնում էինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը:

Լևոն Թումանյան

Մենք դասարանով ընկեր Հասմիկի հետ միասին գնացել ենք աստղադիտարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք մոտիկից տեսանք մեր Երկիր մոլորակը, Սատուրնը, Մարսը, Վեներան, Յուպիտերը, Լուսինը և Արեգակը։ Մենք այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինկ։ Ես կրկին կոււզենայի այնտեղ այցելել։

Մարտին Հարությունյան

https://soundcloud.app.goo.gl/3o9U4

«Ես կարողանում եմ» ստուգատես

Նախագծի տևողությունը՝ մայիսի 1-31

Մասնակիցներ՝ Առաջին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ:

Նախագծի նպատակը՝ Կարողությունների և հմտությունների ցուցադրություն:

Ընթացքը՝

Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները՝ օգտվելով ներկայացված վերնագրերից, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:

  • Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել։
  • Ես կարողանում եմ Paint նկարչական ծրագրով նկարել, Word ծրագրում մուտքագրել, փոխել լեզուն, տառերը ընդգծել, տառաչափը փոխել, գունավորել:
  • Ես կարողանում եմ կարդալ, պատմել։
  • Ես կարողանում եմ մարզվել, հեծանիվ վարել, լողալ։
  • Ես կարողանում եմ նվագել կամ երգել։
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն։
  • Ես կարողանում եմ խնամել իմ սենյակային (բակային) բույսերը, ծառերը։
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել։
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ։
  • Ես կարողանում եմ աշխատել մկրատով, չոր սոսնձով, տարատեսակ տեխնոլոգիական նյութերով՝ թուղթ, թել, կավ, պլաստիլին:
  • Ես կարողանում եմ ճամփորդել. իմ ճամփորդական խուրջինը՝ նախաճաշ, հիգիենայի պարագաներ, հեռադիտակ, նկարչական ապարատ:
  • Ես կարողանում եմ․․․․․․․. (սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը):

Արդյունքները՝ դասարանական բլոգում։

Ուսումնական ճամփորդություն՝ Պլանետարիում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներ, դասավանդողներ

Օրը՝ ապրիլի 29

Ժամը՝ 11:00-13։00

Վայրը՝ Պլանետարիում-աստղացուցարան

Հասցե՝  Անգլիական այգի, Խորենացի 22/2 

Քարտեզ՝

42E070FC-33DE-4177-9CA9-E6F6FF04B26F

 

Նպատակը՝ ուսումնասիրել, դիտել տիեզերքը։

Ճամփորդության ընթացքում անդրադառնալ ճամփորդական կանոններին, ուսումնասիրել քարտեզը։ Պատում-տպավորությունները, ձայնագրությունները, ֆոտոշարքերը հրապարակել դասարանական բլոգում։

Ապրիլի հաշվետվություն

Զատիկ նախագիծ

Ձոն նախագիծ

Խոշորացույց TV

Ուրախիկներ ռադիո

Ուրբաթ-համերգ

Բանավոր մաթեմատիկա

Ուսումնական ճամփորդություն՝ Պլանետարիում

Մաթեմատիկայի, մայրենիի ֆլեշմոբի աշխատանքների ստուգում

Փոխարինում օտար լեզուների դասավանդող՝ Անի Հակոբյանին /12ժ/

Հորինուկներ երկնքի, լուսնի, աստղերի, ամպի մասին

Սա ամպն է: Նրա անունը Մոխ է:

Մոխը ապրում է երկնքում:

Նա սիրում  է խաղալ արևի հետ:

Մոխը երազում է մարդ դառնալ:

Ազատ ժամանակ նա անձրև է անում:

Գիշերը Մոխը ծածկվում է աստղերով և քնում է:

Երկինքը մթնում էր:

Դավիթ

Ալեքսանդրը հարցրեց իր հայրիկին.

-Հայրի՛կ, երկինքը որտե՞ղ է քնում:

-Տիեզերքում:

– Ի՞նչ է սիրում անել երկինքը:

– Անձրևի հետ  խաղալ:

-Ինչպե՞ս են խաղում միասին;

– Երբ  երկինքը  գույնը փոխում է, դառնում է մոխրագույն, անձրևը տեսնում, ուրախանում է, գալիս է երկնքին գրկում է ու ցած իջնում: 

– Իսկ, ինչու՞ է ուրախանում, հայրիկ:

– Դե որովհետև ծաղիկներն ու ծառերը ջուր են խմում, իսկ բալիկները ուրախանում են, ջրափոսերի մեջ հեծանիվ են քշում:

– Հայրիկ, ես էլ եմ շա՛տ սիրում անձրևից հետո հեծանիվ քշել, չփչփացնել ջրի մեջ, ուրեմն անձրևը նաև իմ ընկերն է:

Ալեքսանդր

Լուսինը քնում է ամպի վրա: Լուսինը խաղում է արևի շողերով: Լուսինը սիրում է զբոսնել երկնքում: Նրաընկերն արևն է: Լուսինը երազում է դառնալ գիշերայինթագուհի :

Մարիա

Լուսինը քնում է երկնքում, նա սիրում է գիշերը խաղալ իր ընկերների՝ աստղերի հետ։ Ամենից շատ լուսինը սիրում է պահմտոցի խաղալ և թաքնվել ամպերի հետևում։ Նա երազում է գնալ տարբեր մոլորակներ և ձեռք բերել նոր ընկերներ։

Գոռ

Ամպիկը քնում է երկնքում։ Նա խաղում է աևւի և լուսնի հետ։ Ամպիկի ընկերը անձրևն է։ Ամպը երազում է դառնալ լուսին։

Հովհաննես

Ադել

Էլլա

Աննա

Եվա

Մարտին

Լևոն

Արև, Լուսին, Աստղեր

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Լուսին
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:
սավառնել-թռչել

Աստղեր
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
վիթխարի — շատ մեծ, հսկա

Ապրիլի 26-30-ի աշխատակարգ

Մայրենի՝ Էլեկտրոնային այբբենարանների ստեղծում:

Ստեղծագործական աշխատանք՝ Ռոդարիկան հնարների գործածում:

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք: Չափման միավորներ: Կիլոգրամ, գրամ:

Մարդաչափություն:

Երաժշտություն՝ Տաթև Մանվելյանի բլոգ:

Օտար լեզուներ՝ Անի Հակոբյանի բլոգ:

Շախմատ և տրամաբանություն՝ Առնոլդ Միքայելյանի հետ:

Ես և շրջակա աշխարհը՝ Տիեզերք. Արև, լուսին, աստղեր:

Ուսումնական ճամփորդություն՝ Պլանետարիում

Մեդիատեխնոլոգիա՝ աշխատանք Paint նկարչական ծրագրով, թեմա՝ մոլորակ, արև, լուսին, աստղեր:

Word ծրագրի գործիքների գործածում:

Մարմնակրթություն՝ լող, հեծանիվ:

Ընտրությամբ գործունեություն՝

բանավոր մաթեմատիկա, երգ, կերպարվեստ, մարմնակրթություն:

«Զատիկ»նախագծի ամփոփում

Խոշորացույց TV-ի զատկական եթեր

Կրկնազատիկ

Զատիկը ընտանեկան դպրոցներում

Զատկական ընթերցարան

Զատկական ասիկներ

Զատկական դիմանկարներ

Զատկական տեխնոլոգիական աշխատանքներ

Զատկածառ

Ածիկացան