Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նախագիծ՝ «Կոմիտասյան օրեր»

Մասնակիցներ՝ 2-1, 2-3 դասարանցիներ

Համակարգող՝ Մարինե Ոսկանյան

Օրը՝ հոկտեմբերի 4

Ժամը՝ 11.00

Վայրը՝ Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

d684d5a1d680d5bfd5a5d5a6

Նպատակը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, մասնակցել «Զար-զընգը» կրթական ծրագրին:

Խնդիրները՝

  • կոմիտասյան երգերի տարածում
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Հո՜յ, Նազան
  • Էսօր ուրբաթ է, պաս
  • Գնացեք, տեսեք
  • Սոնա յար
  • ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ.
  • նոր տեղեկություններ ձեռք բերել Կոմիտասի մասին

Ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Հովհաննես Թումանյան«Թռչունի մտածմունքը»

Լևոն Թումանյան

Եվա Խալաթյան

Գոռ Կարապետյան

Մարտին Հարությունյան

Սեպտեմբերի հաշվետվություն

Նախագծային շաբաթ

Ուսումնական ամառ նախագծ. ամփոփում

Լողափնյա աշուն նախագիծ. ամփոփում

«Ես» նախագծի. ամփոփում

Հ.Թումանյան «Թռչունի մտածմունքը»

Դասարանական ռադիո «Եթերում Ուրախիկներն են»՝ Նախագծային շաբաթ

Առավոտյան ընդհանուր պարպամունքի պատասխանատու

Ծնողական համայնքի հավաք

Ուսումնական ճամփորդություններ

Գիտելիքի օրը Թումայի այգում

Բարձունքի հաղթահարում նախագիծ՝ Անկախության տոնը բարձունքին

Այլ

Երկրորդ դասարանի Մայրենիի ընթերցարանի կազմում:

Ընթերցարան-2. 1-ին մաս

Ուսումնական նյութեր

Եղնիկ

Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն, 
Կաքավ թըռավ կանաչ սարեն, 
Կանաչ սարեն՝ սարի ծերեն, 
Բարև բերավ ծաղիկներեն. 
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝ 
Շուշան, նարգիզ, նունուֆարով, 
Քո տեղ լըցված ցող ու շաղով, 
Քընես, կելնես երգ ու տաղով.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ, 
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Երբ կըկանգնես մամռոտ քարին, 
Սաղմոս կասես ծաղիկներին, 
Սարեր ձորեր զըվարթ կանես, 
Դարդի ծովեն սիրտ կըհանես.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ի աշխատակարգ

Արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույց

Սեպտեմբեր, հոկտեմբերի նախագծեր՝

Կոմիտասյան օրեր

«Կարդում եմ» նախագիծ

Խնկոյան՝ «Ես»,

Ուրախ օտար լեզուներ՝

Անգլերեն

Ռուսերեն

Շախմատ և տրամաբանություն

Երգ՝ Մարինե Ոսկանյան

Երկարացված օրվա կազմակերպչի բլոգ

Ես

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին: Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան. — Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը: Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց. — Դո՜ւ… — Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը: Ագռավը բացեց կտուցն ու կռռաց. — Իհա՜րկե ես… Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց: