Դասարանական ռադիո և TV խմբագրություններ

Կրտսեր դպրոցում դասարանական ռադիո և TV-ի խմբագրություններն իրականացվում են որպես շուրջտարյա գործունեության ձևեր: Ռադիոնյութերի և TV-իի թեմաներն ընտրում ենք ըստ ընթացիք նախագծերի, ճամփորդությունների, ընթերցանության նյութերի, ստուգատեսների, տոների, ծեսերի:

Խնդիրներ՝

բանավոր խոսքի զարգացում

լսելի, սահուն խոսքի ձևավորում

քննարկելու կարողություն

խմբային աշխատանքների հմտությունների զարգացում

Գործունեության ձևեր՝

Դասարանական ռադիո, TV

Ընտանեկան ռադիո և TV

Հեղինակային ռադիո, TV

Խոշորացույց TV , «Ուրախիկներ» դասարանական ռադիո

Յուրաքանչյուր ամիս սովորողները ռադիոթողարկումով կամ TV-ի եթերով ամփոփում են տվյալ պահին իրականացվող ուսումնական նախագիծը, լուսաբանում որևէ ստուգատես կամ ճամփորդություն: Ռադիոնյութերը մոնտաժվում և տեղադրվում են Soundcloud.com կայքում, իսկ TV -ի տեսանյութերը՝ YouTube-յան ալիքում, իսկ որպես վերջնարդյունք՝ դասարանական բլոգում: Հեռավար առցանց ընտանեկան ուսուցման շրջանում ձևավորվեցին ընտանեկան ռադիոներն ու TV ները: