Մայիսյան 17-րդ հավաք
Սովորող-սովորեցնող նախագիծ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, 2-1 դասարանի ուսումնական բլոգ
Մայիսյան 17-րդ հավաք
Սովորող-սովորեցնող նախագիծ:
Կրտսեր դպրոցում դասարանական ռադիո և TV-ի խմբագրություններն իրականացվում են որպես շուրջտարյա գործունեության ձևեր: Ռադիոնյութերի և TV-իի թեմաներն ընտրում ենք ըստ ընթացիք նախագծերի, ճամփորդությունների, ընթերցանության նյութերի, ստուգատեսների, տոների, ծեսերի:
Խնդիրներ՝
բանավոր խոսքի զարգացում
լսելի, սահուն խոսքի ձևավորում
քննարկելու կարողություն
խմբային աշխատանքների հմտությունների զարգացում
Գործունեության ձևեր՝
Դասարանական ռադիո, TV
Ընտանեկան ռադիո և TV
Հեղինակային ռադիո, TV
Խոշորացույց TV , «Ուրախիկներ» դասարանական ռադիո
Յուրաքանչյուր ամիս սովորողները ռադիոթողարկումով կամ TV-ի եթերով ամփոփում են տվյալ պահին իրականացվող ուսումնական նախագիծը, լուսաբանում որևէ ստուգատես կամ ճամփորդություն: Ռադիոնյութերը մոնտաժվում և տեղադրվում են Soundcloud.com կայքում, իսկ TV -ի տեսանյութերը՝ YouTube-յան ալիքում, իսկ որպես վերջնարդյունք՝ դասարանական բլոգում: Հեռավար առցանց ընտանեկան ուսուցման շրջանում ձևավորվեցին ընտանեկան ռադիոներն ու TV ները:
Նախատոնական եթեր…