Մեր տոնը բարձունքից

Հանրապետության տոն. «Բարձունքի հաղթահարում» նախագիծ. Բջնի

Պատմում են սովորողները:

Անգելինա Բարսեղյան

Լևոն Թումանյան

Արտյում Միքայելյանց

«Հարթակում ծնողն է»

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում շարունակում ենք իրականացնել «Հարթակում ծնողն է» նախագիծը: Այսօր հարթակում էր Հանրային ռադիոյի լրագրող, հաղորդավարուհի, ծնող՝ Լուսինե Մուրադյանը: Սովորողների հետ զրույցը լրագրության, ռադիոնյութերի ստեղծման, աշխատանքային փորձի մասին էր: Շնորհակալություն Էլլայի մայրիկին՝ օգտակար և հետաքրքիր պարապմունքի համար:

Համագործակցային նախագիծ

Մայիսյան 17-րդ հավաքին իրականացրեցինք Համագործակցային նախագիծ առողջագետ Քրիստինե Սահակյանցի և Միջին դպրոցի սովորողների հետ: Պարապմունքի առաջին հատվածում քննարկեցինք ճիշտ լվացվելու կանոնները, 2-րդ հատվածում սովորողների հետ պատրատեցինք գունավոր և հոտավետ օճառներ, ցույց տվեցինք ինչպես պետք է ճիշտ լվացվել:

Ճիշտ լվացվելու կանոնները

Պատրաստում ենք գունավոր և հոտավետ օճառներ

Ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ 2-1 դասարանի սովորողներ

Օգնական՝ Անուշ Բարխուդարյան

Օրը՝ մայիսի 19

Ժամը՝ 11:00-13:00

Վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ

Նպատակը և խնդիրները.

Սովորողների մոտ ձևավորել թանգարանային միջավայրում ճաշակ, ծեփելու կարողություններ և հմտություններ

Մասնակցություն՝ կրթական ծրագրին

Continue reading “Ուսումնական ճամփորդություն”

Մայիսյան 17-րդ հավաք․«Սովորող-սովորեցնող »նախագիծ

Հեղինակային ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակում հինգերորդ դասարանիցիների հետ իրականացրեցինք «Սովորող-սովորեցնող» նախագիծը։ Ավագ սեբաստացիներն իրենց մեդիահմտությունները փոխանցեցին երկրորդ դասարանցիներին։

«Սովորող-սովորեցնող »նախագիծ

Մասնակիցներ՝ 2-1, 5-1 դասարանի սովորողներ։

Ժամանակահատվածը՝ մայիսի 4, 11, 18, 26

Վայրը՝ Արևելյան դպրոց

Նպատակ, խնդիր՝

Մեդիահմտությունների գիտելիքների փոխանցում կրտսեր սեբաստացիներին։

«Սովորող-սովորեցնող» նախագծով հինգերորդ դասարանի սեբաստացիները բլոգով ուսուցման մեդիահմտություններն ու գիտելիքները կփոխանցեն իրենց կրտսեր սեբաստացիներին։

  • Ծանոթացում անհատական ուսումնական բլոգին։
  • Բլոգի կառուցվածք։
  • Բլոգային աշխատանք։

Արդյունքը՝ սովորողների անհատական բլոգների հղումները կտեղադրվեն դասարանական բլոգի համապատասխան էջում։