Գիտելիքը օրը ընտանեկան դպրոցներում

Օրը՝ սեպտեմբերի 1

Մասնակիցներ՝ վեց տարեկանների ընտանեկան դպրոցներ, դասվարներ, երաժշտության դասավանդողներ

Նպատակներ՝

  • միասին քայլելու կարողությունների ձևավորում,
  • ճամփորդության պատրաստության հմտությունների ձևավորում, 
  • Ներկայանալու, պատմելու, քննարկելու հմտությունների ձևավորում,
  • հայրենագիտական-ճանաչողական գիտելիքների ձևավորում, 
  • մարզական կարողությունների ձևավորում,
  • երաժշտական կարողությունների ձևավորում։

Առաջարկվող ուղղություններ՝

• ընտանեկան այցելություններ թանգարաններ երևանյան թափառումներ, զբոսանքներ,
• ընտանեկան ֆիլմերի դիտում,
• ընտանեկան ընթերցումներ,
•հետաքրքիր գրքերի նվիրում,

•նտանեկան-հայրենագիտական ճամփորդություններ (ճանաչողական վայրեր, հայրենի գյուղ, տատիկ-պապիկների տուն:

Ընթացքը՝

Վեց տարեկաններն իրենց ծնողների, իրենց դասվարի հետ Գիտելիքի օրն անցկացնում են երևանյան թափառումներով, երևանյան, քաղաքից դուրս ճամփորդություններով, քայլքով, բարձունքի նվաճումով, այցելություններով թանգարաններ, ցուցասրահներ, թատրոններ։

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • արևային գլխարկ,
  • հիգիենայի պարագաներ՝ ալկոգել, թաց, չոր անձեռոցիկներ,
  • ջուր,
  • բրդուճ։

Արդյունքների ամփոփումը՝ տեսանյութերի միջոցով դասարանական բլոգում։

Leave a comment