«Թումանյանական օրեր» նախագիծ

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ

Նպատակը՝
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել
սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական
մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ
արտահայտվելու կարողությունը։
Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք,
վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել
սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության,
պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).

Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին,
ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց
թողած բառերը).
Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար,
փոխել հեքիաթի ավարտը).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական-ընտանեկան
աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր).
Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղներկայացում-բեմադրություն)
Ստեղծագործությունների ցանկ

Գետակը
Տերևաթափ
Մի բաց նամակ ամենքին
Ծաղիկները
Կացին ախպերը
Սուտլիկ Որսկանը
Կիկոսի մահը
Չարի վերջը
Արագիլ
Անբան Հուռին


Երգեր թումանյանական տեքստերով


Ընտանեկան նախագծեր
.

«Թումանյան պապիկը» ընտանեկան նախագիծ:
Նախագծի ընթացքը փոխանցվում է ընտանեկան դպրոցներ՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական մեդիաներկայացումներ, աուդիոփաթեթներ:


Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսում ենք այցելություններ՝ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն,
Հ. Թումանյանի անվան թանգարան:

Ամփոփում՝

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում

Հ.Թումանյանի թանգարանում

Թումանյանը ընտանիքում

Գրքի տոն

Leave a comment